Պատգամավոր Աբովյանը ևս վարակվել է կորոնավիրուսով![]() 26 հունիսի 2020 - 18:33 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այդ մասին հայտնել է պատգամավորը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Արման Աբովյանն ասել է, որ իրեն լավ է զգում և որևէ ախտանիշ չունի։ Արման Աբովյանը, ինչպես նաև մյուս ԲՀԿ-ական պատգամավորները, վերջին շրջանում մասնակցել են ԱԺ նիստերին, ինչպես նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցության ցույցերին։ Ազգային ժողովում այլ մեկուսացածներ և կորոնավիրուսով վարակվածներ ևս կան։ Վարակվել են ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ԲՀԿ խմակցության անդամ Իվետա Տոնոյանը, «Իմ քայլը» խմբակցությունից Վիկտոր Ենգիբարյանը, Քրիստինե Պողոսյանը, Հայկ Գևորգյանը և Ծովինար Վարդանյանը։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը սեփական նախաձեռնությամբ ինքնամեկուսացել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |