Ծիծեռնակաբերդում խոշոր հրդեհ է

Ծիծեռնակաբերդում խոշոր հրդեհ է

PanARMENIAN.Net - Մարզահամերգային համալիրի ու Ծիծեռնակաբերդի հարակից տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։

Հրդեհը տեսանելի է Երևանի տարբեր հատվածներից։

Տեղում աշխատում են ԱԻՆ մարտական հաշվարկները։

Հրդեհին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Էրևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Իհարկե, հետաքննությունը պատճառները կպարզի, ուղղակի ֆիքսենք, որ մոտ կես ժամ առաջ էդ հատվածում ահավոր մեծ հրավառություն էր: Ռեստորանային հրավառությունները լուրջ պրոբլեմ են էս քաղաքի համար»,- նշել է նա։

Տեսանյութը՝ Կարեն Վրթանեսյանի ՖԲ-էջից

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---