Իտալիայից բժիշկներ կժամանեն ՀՀ27 հունիսի 2020 - 10:10 AMT PanARMENIAN.Net - Իտալիայից բժիշկներ կժամանեն Հայաստան՝ օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այդ մասին ասվում է Իտալիայում ՀՀ դեսպանատան ֆեսբուքյան էջում։ «Այսօր էլ Իտալիան մեր կողքին է: Մարդասիրական այս առաքելությունն ավելի քան արժեքավոր է հենց այս օրերին, երբ Իտալիան, տուժած լինելով վիրուսից, դեռ ինքը լիարժեքորեն չի հաղթահարել համավարակը։ Իտալացի բժիշկները Հայաստան են գալիս դեռևս չվերականգնված ֆիզիկական ու հոգեբանական այն մեծ ծանրաբեռնվածությունից, որոնք նրանք ապրեցին վերջին ամիսներին»,-ասվում է գրառման մեջ։ Նշվում է նաև, որ 30 տարի առաջ՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, իտալացի բժիշկներն առաջիններից էին, որ հասան Հայաստան՝ կյանքեր փրկելու։ Հայաստան բուժաշխատողներ են ժամանել նաև այլ երկրներից, մասնավորապես, Լիտվայից, Ֆրանսիայից, ՌԴ-ից։ Ֆրանսիայից Հայաստան է ժամանել բժիշկների արդեն երկու խումբ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |