ՀՀ-ում վարակման 662 նոր դեպք կա և 12 մահ. 762 պացիենտ առողջացել է27 հունիսի 2020 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հունիսի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 23, 909-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 662-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 12 դեպք է գրանցվել, որից 10-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 420 դեպք կա, այլ պատճառով՝ 133։ «Պացիենտները եղել են 70 (տղամարդ), 83 (կին), 64 (կին), 81 (տղամարդ), 72 (տղամարդ), 60 (տղամարդ), 97 (կին), 81 (տղամարդ), 89 (կին) և 60 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», - հայտնում են ԱՆ-ից: Ապաքինվել է ևս 762 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 12,911 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,445 է։ Ընդհանուր առմամբ, արվել է 107,108 թեստ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |