Մի շարք գործիչներ միացել են Թոխատյանի՝ գույքահարկի բարձրացման դեմ ֆլեշմոբին․ «Բնիկ եմ և սա իմ քաղաքն է»27 հունիսի 2020 - 12:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, անդրադառնալով գույքահարկի բարձրացման վերաբերյալ օրենքին, հորդորել է բնիկ երևանցիներին բարձրաձայնել իրենց իրավունքները, հակառակ դեպքում վաղը ստիպված կլինեն զրկվել բնակարաններից և տներից։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Սիրելի բնիկ երևանցիներ, եթե հիմա չբարձրաձայնեք ձեր իրավունքները, վաղը ստիպված կլինեք զրկվել ձեր բնակարաններից և տներից։ Սա մեզ ժառանգություն հասած անշարժ գույքի օտարման կամ էկսպրոպրիացիայի նոր «ձև» է։ Մտածեք ձեր երեխաների ապագայի մասին։ Միացեք այս ֆլեշմոբին՝ տեղադրելով ձեր լուսանկարն ու այս գրությունը ձեր անունից անձնական ֆբ էջում՝«Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին։Ես բնիկ եմ եվ սա իմ քաղաքն է»,-ասվում է գրառման մեջ: Նրա հորդորին միացել են մի շարք քաղաքական, հասարակական և արվեստի գործիչներ, այդ թվում՝ հայտնի լրագրողներ Մարկ Գրիգորյանը և Արտյոմ Երկանյանը, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, երաժիշտներ Վահան Արծրունին և Վազգեն Ասատրայնը, շարքային երևանցիներ։ Կառավարությունն ընդունել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ նախագծի ընդունման դեպքում գույքահարկը բարձրանում է 3-4 անգամ, որ մոտ 570,000 միավոր անշարժ գույք պետք է սկսի հարկվել, իսկ դրանց տերերի թվում շատ են նպաստառուները, թոշակառուները։ Իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարել է, որ ԱԺ-ում քննարկվող նախագծով գույքահարկը նվազելու է, այն զգալիորեն բարձրացվել էր 2019-ին ԱԺ-ի ընդունած օրենքով։ Ներկայում մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում, սակայն այժմ առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել: Առաջարկվում է համակարգը ներդնել աստիճանաբար, իսկ հարկի նոր սահմանաչափերը սահմանել առաջիկա 3 տարվա ընթացքում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |