Հոլանդիայում լույս է տեսել «Հայերը Նիդեռլանդներում» գիրքը27 հունվարի 2009 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Հոլանդիայում լույս է տեսել Նիդեռլանդների Հայկական Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) «Հայերը Նիդեռլանդներում» գիրքը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են FAON-ի մամլո ծառայությունում, գիրքը հրատարակվել է վերջերս Հոլանդիայի հայկական համայնքում անցկացված հարցումների արդյունքում: «Նիդեռլանդների կառավարության ֆինանսական աջակցությամբ անցկացված հարցումներին մասնակցել են Հոլանդիայում ապրող հարյուրավոր հայեր»,- ասվում է FAON-ի հաղորդման մեջ: Անցկացված հարցման արդյունքներն ավելի հստակ պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպիսի երկրներից են հայերը ժամանել Նիդեռլանդներ եւ որքան ժամանակ են բնակվում այդ երկրում: Դրա հետ մեկտեղ դա լրացուցիչ տեղեկություն է հաղորդում Հոլանդիայի հայերի կրթական մակարդակի, սոցիալ-տնտեսական կարգավիճակի մասին:Հարցման մեջ տեղեկատվություն է պարունակվում նաեւ հայերի սոցիալական հաղորդակցության, դավանանքի, Հոլանդիայում անցկացվող միջոցառումներին նրանց մասնակցության, համայնքում խառը ամուսնությունների քանակի մասին: «Գիրքը պարունակում է նաեւ Հայաստանի համառոտ պատմությունը եւ տեղեկատվություն Հոլանդիայի հայկական համայնքի մասին, որը ձեւավորվել է դեռեւս 17-րդ դարում»,- նշվում է FAON-ի հաղորդման մեջ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Հաջիևը ՆԱՏՕ-ում քննարկել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գընթացքը Քննարկում է եղել խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ |