ԱՄՆ որոշ նահանգներում կարանտինը կրկին խստացվում է![]() 27 հունիսի 2020 - 14:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակի նոր դեպքերը շարունակում են աճել։ Հունիսի 26-ին ռեկորդային 40,780 նոր դեպք էր գրանցվել։ Վարակակիրների առավելագույն աճն այժմ ոչ թե Նյու Յորքում է, այլ արևմտյան և հարավային նահանգներում, առաջին հերթին Տեխասում, Ֆլորիդայում և Արիզոնայում, գրում է BBC-ն։ Տեխասում հունիսի 26-ին վարակի նոր դեպքերի ամենամեծ թիվն է գրանցվել՝ 5996, և ամսվա կտրվածքով մահերի առավեագույն քանակը՝ 47։ Տեխասում կարանտինային ռեժիմի մեղմացումը կասեցվել է՝ մայիսին բացված բարերը կրկին փակվում են, ռեստորաններն աշխատում են սահմանափակ հաճախորդներով։ Ֆլորիդայում նույնպես բոլոր բարերը փակվել են։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում ավելի քան 2.47 մլն վարակի դեպք է գրանցվել։ Photo. Reuters Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |