ԱՀԿ․ Էբոլայի 2-րդ բռնկումը կասեցվել է![]() 27 հունիսի 2020 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ պատմության մեջ էբոլայի տենդի երկրորդ բռնկումը կասեցվել է։ Այն հանգեցրել է ավելի քան 2000 մարդու մահվան։ Տեղի առողջապահական համակարգի և ԱՀԿ պաշտոնյաները հայտարարել են Էբոլայի տենդի բռնկումը հաղթահարելու մասին, որը շարունակվում էր Աֆրիկայում վերջին 2 տարին։ Դա մահացու հիվանդության 2-րդ բռնկումն էր պատմության մեջ, որի հետևանքով ավելի քան 3400 մարդ է վարակվել, մահացել է 2280 մարդ, գրում է National Geographic-ը։ ԱՀԿ-ն մտադիր էր համաճարակի ավարտի մասին հայտարարել դեռևս 2020-ի ապրիլին՝ առաջին դեպքից 50 օր անց, սակայն, դրանից մի քանի օր անց նոր դեպք էր հայտնաբերվել։ Համաճարակը սկսվել էր 2018-ի օգոստոսին Կոնգոյում։ 2019-ի կեսին այդ բռնկումը գերազանցեց բոլոր մյուս բռնկումները, բացառությամբ 2014-2016թթ․ համաճարակի։ Այն ժամանակ վարակվել էր մտ 30,000 մարդ, մահացել էր 11,000-ը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |