Եղոյան․ Գույքահարկի սանդղակում հաշվարկի հիմք է գույքի շուկայական գնի մոտ 80%-ը29 հունիսի 2020 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Գույքահարկի նոր սանդղակում որպես հաշվարկի հիմք վերցվելու է գույքի շուկայական գնի մոտ 80%-ը, այսինքն՝ 50 մլն դրամ շուկայական գնով բնակարանի համար պետք է վճարել 40 միլիոն արժողությամբ գույքի համար սահմանված գույքահարկ, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ Նա ներկայացրել է 2026-ից վճարվելիք գույքահարկի սանդղակը՝ նշելով, որ մոտավոր և միջինացված թվեր են, սակայն ընդհանուր պատկերացում են տալիս սպասվող փոփոխությունների մասին։ «Խնդրում եմ, «բնիկ» թե «եկվոր», տեղորոշեք ձեր կամ ձեր ծանոթների գույքը այս աղյուսակում և ասեք, թե ով ինչ խնդիր է տեսնում այս սանդղակի տողերից որևէ մեկի հետ։ Ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր խումբ բնակարանների քանակին։ Оրինակ, որ 60 մլն դրամ և ավել գնահատված ընդամենը 10,000 բնակարան կա ամբողջ երկրում (բնականաբար ոչ բոլորը՝ Երևանի փոքր կենտրոնում)»,- գրել է նա։ Եղոյանը՝ անդրադառնալով թեմային, թե այդ բնակարաններում ապրում են միայնակ թոշակառուներ, հարցրել է, թե այդ 10,000 բնակարանում ապրողներից քանիսն են միայնակ թոշակառու և քանիսը՝ վարձու աշխատողներ կամ գործարարներ, որոնց եկամտահարկն ու շահութահարկն այս տարվանից իջեցվել է համապատասխանաբար 5 և 1 տոկոսով (ու ևս մեկական տոկոսով իջեցվելու է հաջորդ և այն մյուս տարի)։ Պատգամավորը նշել է, որ 2021-ին վճարվելու է իր ներկայացրած աղյուսակի նշված գույքահարկի 25%-ը միայն, 2022-ին՝ 30%-ը, 2023-ին՝ 35%-ը, 2024-ին՝ 50%-ը, 2025-ին՝ 75%-ը, և միայն 2026-ից սկսած` ամբողջը։ Կառավարությունն ընդունել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի: ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, անդրադառնալով գույքահարկի բարձրացման օրենքին, հորդորել էր բնիկ երևանցիներին բարձրաձայնել իրենց իրավունքները, հակառակ դեպքում վաղը ստիպված կլինեն զրկվել բնակարաններից և տներից։ Նրա հորդորին միացել են մի շարք քաղաքական, հասարակական և արվեստի գործիչներ։ Ներկայում մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում, սակայն այժմ առաջարկվում է թեկուզ փոքր դրույքաչափ սահմանել: Առաջարկվում է համակարգը ներդնել աստիճանաբար, իսկ հարկի նոր սահմանաչափերը սահմանել առաջիկա 3 տարվա ընթացքում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |