ԱՀԿ. Աֆեյանի Moderna-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման առաջատարներից է29 հունիսի 2020 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակմամբ զբաղվող ընկերությունների անվանումները, որոնց թվում է ամերիկահայ հայտնի գործարար Նուբար Աֆեյանի Moderna-ն։ ԱՀԿ գիտական ղեկավար Սումիա Սվամինաթանը հայտարարել է, որ բրիտանական դեղագործական AstraZeneca ընկերությունը գերազանցում է մյուսներինկորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման գործում։ Նա նշել է նաև, որ Moderna-ի մշակած փորձնական պատվաստանյութը շատ չի տարբերվում AstraZeneca-ի տարբերակից՝ ընկերությունը պատրաստ է անցնել կլինիկական փորձարկումների 3-րդ փուլին արդեն հուլիսի կեսին, հավելել է Սվամինաթանը, գրում է «Վեդոմոստին»։ Ըստ նրա՝ ԱՀԿ-ն բանակցում է նաև Չինաստաի մի քանի արտադրողի և հնդիկ գիտնականների հետ։ Նա կոչ է արել պատվաստանյութը մշակողներին դիտարկել համագործակցելու տարբերակը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսրայելը բանակցում է Նուբար Աֆեյանի Moderna ընկերության հետ կորոնավիրուսի պատվաստանյութ գնելու վերաբերյալ։ Moderna-ն հաստատել էր, որ հուլիսին 30,000 կամավորի մասնակցությամբ պատվաստանյութի փորձարկում է իրականացնելու։ Աֆեյանի ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա աշխատող ընկերություններից մեկն է։ ԱՀԿ-ի հունիսի 24-ի ցանկում թվարկված է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 141 տարբերակ, որից 16-ը կլինիկական փորձարկում է անցնում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում |