Այսօր Ցյուրիխում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասյօր Ցյուրիխում կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը, Ցյուրիխում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում կունենա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:



Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` Երեւանում եւ Բաքվում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումների արդյունքում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---