ՀՀ-ն տնտեսապես ազատ երկրների ցանկում 13 կետով բարելավել է դիրքը՝ «հիմնականում ազատ» դառնալով29 հունիսի 2020 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը միանգամից 13 հորիզոնականով բարձրացել է ու մտել տնտեսապես «հիմնականում ազատ» երկրների ցանկ, փոխանցում է Heritage Foundation-ը։ 180 երկրի ցանկում «Տնտեսական ազատության ինդեքսով» (Index of Economic Freedom 2020) ՀՀ-ն մեկ տարում 47-րդ տեղից բարձրացել է 34-րդ` «համեմատաբար ազատից» դառնալով «հիմնականում ազատ»։ ՀՀ-ն այդ խմբում է ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Իսրայելի և այլ երկրների հետ։ Հայաստանի տնտեսական ազատությունը գնահատվում է 70․6 միավորով, այդ ցուցանիշն աճել է 2․9 կետով՝ 2019-ի համեմատ։ Heritage Foundation-ի փորձագետների կարծիքով՝ ավելի մեծ ներդրումների համար ՀՀ-ն պետք է կենտրոնանա կառավարության ռազմավարական արդյունավետության բարձրացման և ամբողջականության վրա։ Հարևան երկրներից «հիմնականում ազատների» խմբում է Վրաստանը (12-րդ տեղ)։ Համեմատաբար ազատների ցանկում են նաև Ադրբեջանը (44-րդ տեղ), Թուրքիան (71-րդ տեղ), ՌԴ-ն (94-րդ տեղ)։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |