ԱԺ հանձնաժողովը գուցե ուսումնասիրի՝ ինչ անել, որ եզդի աղջիկներն ավելի ուշ ամուսնանան29 հունիսի 2020 - 15:30 AMT PanARMENIAN.Net - ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում քննարկվել է ՄԱԿ-ի զարգացման «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրին մասնակցության հարցը, որի շրջանակում առաջարկվել է ուսումնասիրել եզդի աղջիկների իրավունքները։ Խոսքը կրթության և այլ իրավունքների մասին է, այդ թվում կապված հատկապես վաղ ամուսնությունների խնդրի հետ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ներկայացրել է իր գործընկեր Ռուստամ Բաքոյանի առաջարկը՝ դաշտային ուսումնասիրություն անցկացրել եզդի աղջիկների իրավունքների վերաբերյալ, գրում է «Առավոտը»։ Նպատակն է հասկանալ, թե ինչի հետ են կապված վաղ ամուսնությունները, թե ինչու է դա տեղի ունենում, ինչ օրինաչափություններ կան ու ինչ կարելի է անել, որ եզդի աղջիկներն ավելի ուշ ամուսնանան: Նաև առաջարկ է եղել երեխաների իրավունքների պաշտպանության օրենսդրությունը բարելավելու հետ կապված: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն իր հերթին անդրադարձել է սելեկտիվ աբորտների թեմային։ «Ինձ դիմել են մի խումբ փաստաբաններ, ովքեր առաջարկում են ընդունել օրենսդրական կարևոր նախադեպեր՝ չծնված երեխայի կյանքի իրավունքի պաշտպանության մասին օրենք: Օրինակ, վերցնում ենք գաղափարը, եթե լավ է, գալիս ենք հանձնաժողովով կոնսենսուսի ու կներկայացնենք»,- ասել է նա: Ծրագիրը հանձնաժողովներին մինչև 12 հազար դոլար աջակցություն է պատրաստ տրամադրել՝ հզորացնելու օրենքների մշակման, վերահսկողության և ներկայացուցչական ապահովման գործունեությունը: Յուրաքանչյուր խմբակցությունից պետք է ներկայացնեն մեկական անդամ, այսինք, ԱԺ-ից կլինի 3 անդամ: Մարիա Կարապետյանն ասել է, որ «Իմ քայլից» իրենց ներկայացուցիչը կլինի Սարգիս Խանդանյանը, ԲՀԿ-ից լինի Շաքե Իսայանը, «Լուսավոր Հայաստանից»՝ Անի Սամսոնյանը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված |