ՄԻՊ․ Հաշմանդամություն ունեցողներին անվճար և արտոնյալ պայմանով դեղորայքի տրամադրման խոչընդոտներ կան29 հունիսի 2020 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց վիճակը դարձել է առավել զգայուն, իսկ իրավունքների իրականացման հարցերը՝ դժվար և խնդրահարույց, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Ըստ ՄԻՊ-ի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայքի տրամադրման հարցում խոչընդոտներ կան։ Ըստ ՄԻՊ-ի՝ մարդու նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունից է բխում, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղորայքի հատկացումների, ձգձգումների, ոչ լիարժեք իրազեկումների կամ այլ դժվարությունների համար պետության արդարացումները ընդունելի լինել չի կարող: Մարտի 16-ից մինչև հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսի վարակի հետ կապված հարցերով հաշմանդամություն ունեցող անձանցից ստացվել է 153 դիմում-բողոք, որից ՄԻՊ աշխատակազմի 116 թեժի գծին ուղղված ահազանգերի թիվը կազմել է 74: Դեղեր ստանալուն վերաբերող հարցերով պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք հայտնվում են ամիսների քաքշուկների մեջ և կանգնում դժվարությունների առաջ համակարգային բնույթի խնդիրների պատճառներով: Հաշմանադամություն ունեցող անձինք դեղեր ստանալու հարցում դժվարությունների են հանդիպում նաև այն պատճառով, որ բժշկական հաստատություններում արվում են ոչ հավաստի կամ սխալ իրազեկումներ Հայաստանում գործող օրենսդրության վերաբերյալ, որ նախատեսված է թե՛ քաղաքացիների, թե՛ հենց բուժանձնակազմերի համար: ՄԻՊ-ի բնորոշմամբ՝ բուժսպասարկման օղակներում բուժանձնակազմերը հաշմանդամություն ունեցող անձանց համար ոչ միշտ են հասանելի: Հաճախ բերվող պատճառներից է այն, որ երկրում առկա չէ անհրաժեշտ թվով բուժանձնակազմ։ Ըստ ՄԻՊ-ի՝ քաղաքացին ու այն էլ հաշմանդամություն ունեցող անձը պարտավոր չէ կրել իր իրավունքների կամ ազատությունների իրականացման դժվարությունների ու քաշքշուկների բեռն այն պատճառով, որ պետությունը պատշաճ չի կազմակերպում այդ իրավունքները կամ ազատությունները երաշխավորող գործընթացները: ՄԻՊ գրասենյակն արձանագրել է, որ խնդիրները բնույթով համակարգային են և իրենց կողմից բազմիցս արձանագրվել են նաև նախկինում: Նոր տեսակի կորոնավիրուսային համավարկը պարզապես ավելի է խորացրել դրանց մի մասի դրսևորումները՝ առավել հրատապ դարձնելով լուծումների անհրաժեշտությունը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |