«Ինչպես ամերիկյան ֆիլմերում». Երևանում առաջին ավտոկինոթատրոնն է բացվում29 հունիսի 2020 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Երևանում հուլիսին կբացվի առաջին ավտոկինոթատրոնը բաց երկնքի տակ: Ինչպես PanARMENIAN.Net ին ասաց «ՌիվերՍայդ» drive-in cinema-ի համահիմնադիր և տնօրեն Բաբկեն Մելիքյանը, նախագծի գաղափարը վաղուց էր ծագել: «Միտքը շուտվանից ունեինք, բայց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը խանգարեց: Մյուս կողմից՝ այս պայմաններում նման կինոթատրոնի կարիքն ավելի է զգացվում, քանի որ այլ կինոթատրոններ չեն գործում, և մեզ մոտ անվտանգ է լինելու: Այն, ինչ մենք հիմա ստեղծում ենք ընկերներով, ջահել ժամանակ ամերիկյան ֆիլմերում էինք տեսնում ու մտածում՝ ինչ լավ կլիներ, որ մեզ մոտ էլ լիներ նման բան», - նշեց Բաբկենը: Ավտոկինոթատրոնը կբացվի մինչև հուլիսի կեսերը, հստակ օրը դեռ հայտնի չէ: Այն կտեղակայվի «Մերիդիան» էքսպոկենտրոնի հարակից տարածքում: Այն նախատեսված կլինի 82 ամտոմեքենայի համար: Պլանավորվում է օրական երկու կինոդիտում անցկացնել. ցուցադրվելու են թե միջազգային կինոպրեմիերաներ, թե այլ ֆիլմեր: Հանդիսատեսը ֆիլմի ձայնը լսելու է անմիջապես իրենց մեքենայի ներսում՝ բարձրախոսներից: «Ֆիլմերի ցուցադրությունները լինելու են երեկոյան: Ցուցադրելու ենք կինոպրեմիերաներ, բայց շաբաթվա մեջ կունենանք օրեր, երբ արտհաուսային ֆիլմեր կցուցադրվեն: 14 մետրանոց էկրան կլինի: Տոմսի արժեքը կլինի 6000 դրամ 1 մեքենայի համար՝ անկախ դրանում գտնվող անձանց քանակից», - պատմեց նախագծի համահիմնադիրը: Նրա խոսքով՝ տարածքում կգործի նաև սննդի կետ, որտեղից պատվեր կարելի է անել անմիջապես ավտոմեքենայի միջից կինոդիտումից առաջ կամ ընթացքում՝ գրելով ավտոկինոթատրոնի վեբկայքի կամ ֆեյսբուքյան էջի չատբոտին: «Զվարճանքի վայրի համար 5000 քմ տարածք ենք առանձնացրել: Նախագիծը հետագայում որպես մեծ զվարճանքի բացօթյա վայր ենք նախատեսում. այն գտնվում է ձորում, գետի ափին, կարելի է «քաղաքից դուրս» ֆորմատով հանգիստ անցկացնել վրաններով և այլն», - նշեց Բաբկենը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |