Ավինյան․ ՀՀ է վերադարձել ավելի քան 40,000 քաղաքացի30 հունիսի 2020 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Պարետատան կողմից տրված թույլտվությունների հիման վրա մարտի 15-ից մինչ այժմ իրականացված թռիչքների արդյունքում երկիր է վերադարձել ավելի քան 40,000 ՀՀ քաղաքացի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պարետ Տիգրան Ավինյանը։ Նա տեղեկացրել է նաև, որ մարտի 15-ից մինչ այժմ պարետատան ու ԱԳՆ ջանքերով մոտ 8000 ՀՀ քաղաքացի, որոնք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք տարբեր երկրներից տեղափոխվել են Հայաստան: «Ընդ որում, 2200-ի տեղափոխումը տարբեր բարերարների աջակցությամբ, ինչպես նաև վարված բանակցությունների արդյունքում կազմակերպվել է անվճար: Տեղափոխումների աշխարհագրությունը շատ լայն է. ԱՄՆ-ից մինչև Թուրքիա, Հնդկաստանից մինչև Ռուսաստան»,- ասվում է գրառման մեջ: Նշվում է նաև, որ պարետատան կազմակերպած 4 հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակներ, այդ թվում՝ թոքերի արհեստական օդափոխման սարքեր, թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ, կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, բիոքիմիական հումք թեստեր պատրաստելու համար, բժշկական պաշտպանիչ արտահագուստ ու դիմակներ: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև հուլիսի 15-ը արտակարգ դրություն է հայտարարված կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, բոլոր միջազգային ավիահաղորդակցությունները կասեցվել են։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |