Ծառուկյան․ Փաստորեն՝ բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում![]() 30 հունիսի 2020 - 17:02 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում»։ Նա նաև հրապարակել է նախկինում իր արած հայտարարությունը, որտեղ հարցին, թե արդյոք չի վախենում վարակվելուց, նշում է, որ «բարի մարդկանց կորոնավիրուսը չի կպնում»: Դրանից կարելի է ենթադրել, որ Ծառուկյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: «Առողջություն բոլոր վարակակիրներին: Աստված պահապան մեզ բոլորիս»,- գրել է նա՝ մեկնաբանելով տեսանյութը: Կորոնավիրուս է ախտորոշվել Ծառուկյանի որդու՝ Նվերի մոտ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վարակվածների թվում է նաև ԲՀԿ նախագահի խոսնակը՝ Իվետա Տոնոյանը, ինչպես նաև այլ ԲՀԿ-ականներ, մասնավորապես՝ Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը։ ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները մասնակցել են ի աջակցություն Ծառուկյանի կազմակերպված ցույցերին և սերտ շփում ունեցել նրա հետ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |