Made in Artsakh. Օգնություն Արցախից ԱՄՆ-ին՝ Covid-19-ի դեմ պայքարում![]() 30 հունիսի 2020 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Արցախի ժողովրդի անունից ԱՀ-ում արտադրված բժշկական նշանակության պարագաներ են ուղարկվել Կալիֆոռնիա նահանգ՝ օգնելու ԱՄՆ ժողովրդին և տեղի հայերին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, հայտնել է պատգամավոր Դավիթ Մելքումյանը։ «Օգնությունը, իհարկե, մեծ չի լինի և խորհրդանշական բնույթ կկրի, բայց դրանով Արցախի Հանրապետությունն իր հնարավորությունների սահմաններում կմիանա Covid-19 համավարակի դեմ համաշխարհային պայքարին»,- գրել է նա։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Made in Artsakh վերարտադրությամբ դիմակներ և ալկոգելեր են ուղարկվելու ԱՄՆ։ Արցախում կորոնավիրուսի հաստտաված դեպքերի թիվը հասել է 118-ի, 87 հոգի առողջացել է, մահվան դեպքեր չկան։ ԱՄՆ-ն վարակակիրների թվով աշխարհում առաջատարն է, այնտեղ վիրուսը հաստատվել է 2․6 մլն-ից ավելի մարդու մոտ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |