Հեպատիտ C-ի բուժման համար գնված դեղերի 1-ին խումը ՀՀ-ում է![]() 30 հունիսի 2020 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Հեպատիտ C-ի բուժման ազգային ծրագրի շրջանակում պետական բյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինը՝ 500 հոգու համար արդեն Հայաստանում է, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նշել է, որ այն դեռ գարնան սկզբին պետք է մատակարարված լիներ, սակայն կորոնավիրուսով պայմանավորված ավիափոխադրումների սահմանափակումների պատճառով ուշացել էր: «Ծրագրի շրջանակում հերթով բուժվելու են Հեպատիտ C ունեցող ՀՀ քաղաքացիները` ըստ հերթագրման վաղեմության և բժշկական ցուցումների: Այս տարի ձեռք է բերվելու դեղորայք ևս 1000 հոգու համար: Ծրագիրը միտված է այս վարակիչ հիվանդության ամբողջական վերացմանը»,-գրել է Թորոսյանը։ Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ ՀՀ է բերվել նաև շարժական մամոգրաֆը, որը պետք է հասներ դեռ մարտին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |