ԱՄՆ Ազգային անվտանգության դեպարտամենտը դուրս է բերել ՀՀ-ն ռիսկային երկրների ցանկից![]() 30 հունիսի 2020 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Արժևորելով քաղաքացիների հետ ընդունման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը՝ ԱՄՆ Ազգային անվտանգության դեպարտամենտը դուրս է բերել ՀՀ-ն ռիսկային երկրների ցանկից և ներառել քաղաքացիներին հետ ընդունման հարցերով գործակցող երկրների ցուցակում: Այդ մասին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հունիսի 29-ի հեռախոսազրույցում։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Մնացականյանը և Ռիքերը կարևորվել են հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության և Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի շրջանակում ինչպես հեռավար, այնպես էլ՝ համավարակից հետո անմիջական ձևաչափով շփումների շարունակումը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: «Կրոնական ազատությունների դաշինքի» շրջանակում գործակցության համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրել է մերձավորարևելյան տարածաշրջանում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ Հայաստանի կողմից նախաձեռնված ծրագրերը: Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |