Lույս է տեսել «Գերմանացի սպան Հայոց ցեղասպանության ժամանակ» գրքի անգլերեն թարգմանությունը27 հունվարի 2009 - 20:47 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում հայկական Կոմիտասի ինստիտուտի նախաձեռնությամբ լույս է տեսել «Գերմանացի սպան Հայոց ցեղասպանության ժամանակ» գրքի անգլերեն թարգմանությունը: Գիրքը պատմում է Էրզրումում Գերմանիայի հյուպատոս Մաքս ֆոն Շեյբներ-Ռիխտերի կյանքի մասին 1915թ.: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Կոմիտասի ինստիտուտում, գրքում զետեղված են Շեյբներ-Ռիխտերի դիտարկումները Հայոց ցեղասպանության մասին, որոնք հետագայում բնորոշ եղան նաեւ Հոլոքոսթին:«Գերմանացի սպան Հայոց ցեղասպանության ժամանակ» գիրքը եզակի պատկերացում է տալիս այն մասին, որ Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոսթի միջեւ որոշակի կապ կա: Պետք է նշել, որ Շեյբներ-Ռիխտերը իր լիազորությունների շրջանակներում աշխատում էր կանխել Հայոց ցեղասպանությունը: Նա շփվում էր տարբեր հայ գործիչների հետ եւ բազմիցս իր մտահագությունն էր հայտնում Կոնստանդինոպոլսում Գերմանիայի դեսպան Հանս ֆոն Վանգենգեյմին կայսրության հայերի ապագայի վերաբերյալ: Շեյբներ-Ռիխտերը միակ գերմանացի պաշտոնյան չէր, ով ջանացել է փրկել հայերին Ցեղասպանությունից: Ըստ հայ պատմաբան Արա Սարաֆյանի, գրքի անգլերեն թարգմանությունը Կոմիտասի ինստիտուտի երկրորդ հրատարակությունն է, որը հաստատում է, որ Գերմանիան մեղքի իր բաժինն ունի Հայոց ցեղասպանության հարցում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |