Վայնշտեյնի գործով տուժածները մոտ $19 մլն կստանան![]() 1 հուլիսի 2020 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Բռնաբարության համար մեղավոր ճանաչված ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի գործով տուժածները մոտ $19 միլիոն կստանան։ Այդ մասին ասվում է Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մենք կարողացանք հասնել, որ Վայնշտեյնի կողմից սեռական բռնության և ոտնձգությունների ենթարկվածները $19 մլն ստանան»,- գրել է Ջեյմսը Twitter-ում։ Վճարումը դեռ պետք է հավանություն ստանա սնանկության գործերով դատարանների և շրջանային դատարանների կողմից։ Ենթադրվում է, որ կանայք, որոնք The Weinstein Company-ում հայտնվել են թշնամական աշխատանքային միջավայրում կամ սեռական ոտնձգությունների են ենթարկվել, խտրականության՝ սեռական հատկանիշով, ինչպես նաև սեռական բռնության են ենթարկվել Վայնշտեյնի կողմից, իրավունք ունեն զոհերի փոխահուցման ֆոնդից ստանալ $18,875,000։ Մարտին Նյու Յորքի գերագույն դատարանը դատապարտել է Վայնշտեյնին 23 տարվա ազատազրկման. նա մեղավոր էր ճանաչվել բռնաբարության և օրալ սեռական ակտի պարտադրելու համար։ Ատենակալները արդարացրել են նրան 3 այլ կետով, ներառյալ բռնաբարության ավելի լուրջ դեպքը, որով նրան կարող էր ցմահ ազատազրկում սպառնալ։ Վայնշտեյնի գործը քննվում է նաև Կալիֆորնիայի դատարանում։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |