«Ինչպես ընտանիքս ստեղծեց աշխարհի ամենավտանգավոր մարդուն»․ Թրամփի զարմուհու գիրքն ԱՄՆ-ում լույս չի տեսնի![]() 1 հուլիսի 2020 - 12:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Նյու Յորք նահանգի դատարանը ժամանակավորապես կասեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի զարմուհի՝ Մարի Թրամփի հեղինակած «Չափից շատ կամ երբեք բավարար․ Ինչպես իմ ընտանիքը ստեղծեց աշխարհի ամենավտանգավոր մարդուն» գրքի հրատարակումը։ Դատարանը որոշումը կայացրել է Թրամփի եղբոր՝ Ռոբերտ Թրամփի դիմումի հիման վրա, ըստ որի՝ բովանդակության հրապարակումը հակասում է նրանց հոր մահից հետո ձեռքբերված չհանրայնացնելու մասին համաձայնությանը։ Գիրքը նախատեսվում էր հրատարակել հուլիսի 28-ին։ Այժմ այն լույս չի տեսնի, մինչև դատարանը վերջնական որոշում կայացնի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Հրատարակչության կայքում նշվում է, որ նախագահի զարմուհին մանկության զգալի մասն անցկացրել է այն տանը, որտեղ մեծացել է Դոնալդ Թրամփը, և գրքում նա նկարագրում է մղձավանջային ապրումները, կործանարար հարաբերությունները, քամահրանքի և վիրավորանքի ողբերգական կոմբինացիան։ Մարի Թրամփն անդրադառնում է նաև Թրամփի և հոր հարաբերություններին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |