ՌԴ ՔԿ-ն մեղմացուցիչ հանգամանքներ է գտել Խաչատուրյան քույրերի գործում 1 հուլիսի 2020 - 16:09 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ քննիչներն ավարտել են հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործով լրացուցիչ հետաքննությունը։ Պարզվել է, որ, ըստ քննության՝ աղջիկների գործում մեղմացուցիչ հանգամանքներ կան, տեղեկացնում է Interfax.ru-ն։ Ինչպես հայտնել են ՔԿ-ից, Կրեստինայի և Անգելինայի մասով քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին, իսկ երրորդ քրոջ մասով՝ բժշկական բնույթի հարկադիր միջոցի կիրառման մասին որոշմամբ։ Գերատեսչությունում նշել են նաև՝ պարզվել է, որ «հանցագործության դրադապատճառ է դարձել անձնական հակակրանքը, որը պայմանավորված էր տևական ժամանակի ընթացքում նրանց հոր կողմից ֆիզիկական և հոգեբանական տառապանքներ պատճառելով, ինչը հաշվի է առնվել որպես աղջիկների մեղքը մեղմացնող հանգամանք»։ Քույրերը նախկինի պես մեղադրվում են ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2 մասով (Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ): ՔԿ-ում կարծում են՝ ըստ հոգեբանական եզրակացության՝ «քույրերից երկուսը սպանության պահին կարող էին գիտակցել իրենց գործողությունների փաստացի բնույթը և ղեկավարել դրանք»։ Քույրերի հոգեբանական վիճակի մասին փորձագիտական եզրակացությունները հաստատված են լրացուցիչ դատական փորձաքննություններով։ Խաչատուրյան քույրերը մեղադրվում են իրենց հոր՝ Միխայիլի սպանության մեջ, որը կատարվել է 2018-ին։ Նրանք խոսոտավնել են սպանությունը և հայտարարել, որ հայրը սիստեմատիկաբար ֆիզիկական բռնություն է գործադրել աղջիկների հանդեպ, ինչպես նաև պարտադրել նրանց սեռական բնույթի գործողություններ: Դա ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա։ Հետաքննությունն ավարտին է մոտեցել 2019-ի հունիսին: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել քույրերին ՌԴ Օրենսդրության «Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ» հոդվածով: Ավագ և միջնեկ քույրերին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել քրեական պատասխանատվությունից: Մայիսին հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի կանանց հանդեպ բռնության գծով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին՝ խնդրելով դիմել ՌԴ իշխանություններին, որպեսզի իրենց գործերը դատարանում միավորվեն։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |