ԱՄՆ-ն գնել է Covid-19-ի դեմ օգտագործվող «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի համաշխարհային պաշարները 1 հուլիսի 2020 - 17:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան գնել է Covid-19-ի դեմ պայքարում օգտագործվող«Ռեմդեսիվիր» դեղամիջոցի ավելի քան 500,000 դեղաչափ, որն ընկերության հուլիս, օգտոստոս և սեպտեմբեր ամիսների ամբողջ արտադրանքն է և համաշխարհային ամբողջ պաշարը։ Ըստ տեղեկությունների՝ 6 դեղաչափի համար ԱՄՆ-ն վճարել է մոտ $3200։ «Ռեմդեսիվիրն» արտադրում է Gilead ամերիկյան ընկերությունը։ Առաջին խմբաքանակը՝ 140,000, փորձարկվել է ամբողջ աշխարհում, և ցույց է տվել, որ արագացնում է կորանավիրուսից բուժման ընթացքը։ The Guardian-ը գրում է, որ ԱՄՆ վարքն անհանգստացրել է միջազգային հանրությանը և փորձագետներին։ Նրանք մտահոգված են ազգայնականության հնարավոր դրսևորումներով, երբ կստեղծվի Covid-ի պատվաստանյութը։ ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցնում է 2,653,200-ից, մահվան դեպքերը՝ 127,400-ից։ Վարակվածության աստիճանը բարձր է Կալիֆոռնիա, Տեխաս, Ֆլորիդա, Իլինոյս նահանգներում։ Մոտ 400,000 վարակված կա միայն Նյու Յորքում։ Մինչ այս օրական հայտնաբերված դեպքերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հունիսի 26-ին՝ 45,500 վարակված։ Photo. Reuters Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |