«Փորձիր պատժամիջոցներ սահմանել»․ Չինաստանի պատասխանն ԱՄՆ-ին՝ Հոնկոնգում քաղաքականության մասով 1 հուլիսի 2020 - 18:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հայտարարել է, որ հնարավոր է պատժամիջոցներ սահմանի Չինաստանի դեմ՝ Հոնկոնգի ինքնիշխանությունը նվազեցնող օրինագծի ընդունման դեպքում։ Չինաստանը հունիսի 30-ին ընդունեց ազգային անվտանգության համակարգին վերաբերող օրինագիծ, իսկ Չինաստանի անվտանգության խորհրդի անդամ Չժաո Սյաոմինը հայտարարեց, որ իրենք ոչ միայն վճռական կլինեն պաշտպանելու իրենց, այլև պատասխան հարված կհասցնեն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները կարող են դիմել նման քայլերի՝ ճգնաժամից ուշադրությունը շեղելու նպատակով․ «Եթե ԱՄՆ-ն չի մտահոգվում, որ իրենք ավելի շատ կտուժեն, քան նրանք, ում հանդեպ սահմանաված են պատժամիջոցներ, ուրեմն թող փորձի»։ Օրենքի տեքստը դեռ հրապարակված չէ, սակայն հայտնի է, որ նոր կանոններով հոնկոնգցիները խիստ կպատժվեն 4 երևույթի համար․ սեպարատիզմի, իշխանությունների խարխլման, տերորիզմի, օտարերկրյա պետությունների հետ ազգային անվտանգությանը վնասող դավադիր համաձայնության գալու համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուզար Յենս Ստոլենբերգը դատապարտել է Պեկինի գործողությունները և հայտարարել, որ այսկերպ Պեկինը կոտրում է Հոնկոնգի ինքնիշխանությունը: Դեռ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը վիզայի սահմանափակումներ կմտցնի Չինաստանի իշխող կոմունիստական կուսակցության նախկին և ներկա այն անդամների համար, որոնք պատասխանատվություն և մասնակցություն ունեն Հոնկոնգի իշխանության խաթարման հարցում։ Նախկինում Չինաստանի իշխանությունները ևս փորձել են նմանատիպ օրենք անցկացնել, սակայն ձախողել են բազմաքանակ ցույցերի ճնշման տակ: Հայտնի է նաև՝ իշխանությունները պատրաստվում են նաև ոստիկանական նոր համակարգ ներդնել Հոնկոնգում, որն անմիջապես կենթարկվի Պեկինին: Ավելի քան 150 տարի Հոնկոնգը եղել է մեծբրիտանական գաղութ: 1997 թվականին այն փոխանցվել է Չինաստանին «մի երկիր, երկու համակարգ» գաղափարախոսության անվան տակ: Վերջինս ներդրվել է 1980-ականներին և իրենից ենթադրում է պետական մեկ ընդհանրական տարածք, սակայն Հոնկոնգը, Մակաոն և Թայվանը կարող են ունենալ իրենց սեփական տնտեսական և քաղաքական, իրավապահ համակարգերը և պահպանել կապիտալիստական համակարգը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դեռ հունիսի սկզբին հայտարարել էր, որ եթե Չինաստանը Հոնկոնգին պարտադրի ինքնավարությունը նվազեցնող ազգային անվտանգության մասին օրենքը, ապա բրիտանական կառավարությունը կփոխի ներգաղթի կանոնները և հնարավորություն կտա ավելի քան 2.8 մլն հոնկոնգցու դառնալ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Այս 20 տարվա ընթացքում հոնկոնգցի ակտիվիստները պարբերաբար բողոքում են Չինաստանի իշխանության՝ Հոնկոնգի ներքին գործերին խառնվելու, սոցիալիստական բարքեր ներդնելու փորձի, մարդու իրավունքների սահմանափակման դեմ և հօգուտ անկախացման: Իսկ Չինաստանի իշխանություններն իրենց հերթին Հոնկոնգի ժողովրդին մեղադրում են անջատողական տրամադրությունների և հասարակական կարգի խախտման համար։ Այս պահին Հոնկոնգում բողոքի ակցիաները շարունակվում են՝ ուղեկցվելով ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |