ՀՀ-ից Օման «արտահանված» ինքնաթիռների մասին 2 հուլիսի 2020 - 10:54 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականին ՀՀ-ից Օման է արտահանվել քաղաքացիական ուղևորատար երկու A310 ինքնաթիռ։ PanARMENIAN.Net ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեին խնդրել էր տրամադրել ՀՀ-ից արտահանված 8802 կոդով ապրանքի տվյալները: Այսպիսով, ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ՀՀ-ից Օման է արտահանվել քաղաքացիական 2 ուղևորատար ինքնաթիռ՝ Airbus A310-325 մակնիշի։ Օդանավերից մեկի արժեքը, ըստ ՊԵԿ տվյալների, կազմել է մոտ 987 մլն դրամ, մյուսինը՝ մոտ 973 մլն դրամ։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տրամադրած տեղեկության համաձայն՝ 2019-ի մայիսի 27-ին և նույն տարվա հոկտեմբերի 8-ին ՀՀ օդանավերի պետական ռեգիստրից Armenia Airways ավիաընկերության 2 օդանավ է հանվել։ Ենթադրվում է, որ Օման արտահանված 2 ինքնաթիռը Armenia Airways ավիաընկերության՝ Airbus A310 օդանավերն էին։ Armenia Airways-ը ֆեյսբուքյան իր էջում 2018-ի հունիսի 25-ին էր հայտնել Airbus-ի գնման մասին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |