ՀՀ-ում կորոնավիրուսի 593 նոր դեպք կա. 473 մարդ ապաքինվել է, 10՝ մահացել

ՀՀ-ում կորոնավիրուսի 593 նոր դեպք կա. 473 մարդ ապաքինվել է, 10՝ մահացել

PanARMENIAN.Net - Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 26,658-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 593-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 10 դեպք է գրանցվել. 6-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 459 դեպք կա, այլ պատճառով՝ 153։

Ապաքինվել է ևս 473 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 15,036 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,010 է։

Ընդհանուր առմամբ կատարվել է 115,765 թեստավորում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---