Սբ Սոֆիայի տաճարը՝ մզկիթ․ Որոշումը կկայացնի Թուրքիայի բարձրագույն դատարանը 2 հուլիսի 2020 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը վերածել մզկիթի։ Այն այժմ ունի թանգարանի կարգավիճակ, որը ստացել է 1934 թվականին։ 2020-ի հուլիսի 2-ին Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Գերագույն խորհուրդը, անցկացրել է նիստ 1934-ի որոշման հակաիրավական լինելու հարցով։ Դատարանի որոշումից է կախված՝ տաճարը կշարունակի մնալ թանգարան, թե կվերածվի մզկիթի։ Որոշումը հրապարակվելու է 15 օրվա ընթացքում։ Այս մասին հայտնում է թուրքական Star պարբերականը։ Թուրքիայում հունաց պատրիարքը դեմ է արտահայտվել տաճարը մզկիթի վերածելուն՝ ընդգծելով, որ դա ամբողջ քրիստոնյա աշխարհում հակաիսլամական տրամադրություններ կստեղծի։ Հակառակ կարծիքին է Թուրքիայում Հայոց պատրիարքը, նրա խոսքով՝ իսլամական և քրիստոնյա աշխարհը կարող են կիսել տաճարը՝ որպես մեկ կրոնական վայր․ «մի՞ թե մեկ Աստծուն չենք պաշտում», - գրել է նա թվիթերում։ Իսկ ԱՄն պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել թուրքական իշխանություններին չվերածել տաճարը մզկիթի՝ այդպիսով հարգելով կրոնական ավանդույթները․ անհրաժեշտ է, որպեսզի բոլորը հասանելիություն ունենան քրիստոնեական տաճարին։ Սա Թուրքիայի՝ քրիստոնեական տաճարն իսլամական սրբատեղի վերածելու առաջին փորձը չէ։ Դեռ 2005-ին այն ձախողվել էր Թուրքիայի Պետական խորհրդի որոշմամբ։ Տաճարը կառուցվել է 537 թվականին՝ բյուզանդական կասրության օրոք։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |