ՀՀ-ում ջրային ռեսուրսները նորմայի շրջանակում են, բավարար երկրի կարիքներին 2 հուլիսի 2020 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ջրային ռեսուրսները գտնվում են նորմայի շրջանակում, անհանգստանալու կարիք չկա, PanARMENIAN.Net ին ասաց շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը։ «Անհանգստանալու կարիք չկա։ Հայաստանում առկա է բավարար քանակությամբ ջուր։ Չնայած տեղումների տեսանկյունից այս տարին ամենաառատը չէ, ջրամբարներում հավաքվեց սպասվածից քիչ ջուր, սակայն այն միևնույն է բավարար է ՀՀ բոլոր կարիքների համար»,- նշեց նա՝ հավելելով, որ խմելու ջրին վերաբերող տվյալները ՇՄՆ-ի լիազորության շրջանակում չէ։ 2020-ի ամռանը Կուր գետի ցամաքման պատճառով խմելու և ոռոգման ջրի պակաս կա, որպես պատճառ տաք եղանակն է նշվում։ Կուրի լայնությունը նախկին 100-150 մետրի փոխարեն որոշ հատվածներում նվազել է մինչև 4-5 մետրի։ Ավելի վաղ Կառավարությունը 2020-ին Սևանա լճից ջրառի չափաքանակը սահմանել էր մինչև 170 միլիոն խմ։ Նշվում էր, որ երկրում ջրի դիֆիցիտը կկազմի մոտ 50 միլիոն խմ։ Չի բացառվում, որ այդ դեֆիցիտը կլրացվի Սևանի հաշվին։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |