ԱՄՆ-ում մեկ օրում Covid-19-ի ռեկորդային՝ 52,000-ից ավելի նոր դեպք է գրանցվել 2 հուլիսի 2020 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ի դրությամբ ԱՄՆ-ում, ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, կորոնավիրուսով վարակի ավելի քան 52,000 նոր դեպք է գրանցվել։ Սա նոր դեպքերի աճի ամենամեծ ցուցանիշն է երկրում համավարակի բռնկումից ի վեր։ Մեկ օրում վարակից մահվան 706 դեպք է գրանցվել, իսկ ընդհանուր առմամբ մահվան ելքով դեպքերը հասել են 128,028-ի, գրում է Deutsche Welle-ն։ ԱՄՆ-ում ընդհանուր մոտ 2․7 մլն մարդ է վարակվել վիրուսով։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գնել է Covid-19-ի դեմ պայքարում օգտագործվող «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի ավելի քան 500,000 դեղաչափ, որն ընկերության հուլիս, օգտոստոս և սեպտեմբեր ամիսների ամբողջ արտադրանքն է և համաշխարհային ամբողջ պաշարը։ ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Անտոնի Ֆաուչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի տարածումը վերահսկողությունից դուրս է և չի բացառել, որ շուտով կորոնավիրուսի նոր դեպքերն օրական կհասեն 100,000-ի։ Աշխարհում կորոնավիրուսով վարակի ավելի քան 10․6 մլն դեպք է գրանցվել։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |