Նոր Զելանդիայի ԱՆ ղեկավարը հրաժարական է տվել՝ պանդեմիայի ժամանակ սխալների պատճառով 2 հուլիսի 2020 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Նոր Զելանդիայի առողջապահության նախարար Դևիդ Քլարկը հայտարարել է, որ հրաժարական է տալիս պաշտոնից պանդեմիայի ընթացքում կառավարության գործողությունների և սեփական սխալների պատճառով։ Քլարկն ասել է՝ հասկացել է, որ, շարունակելով պաշտոնավարել, «շեղում է կառավարությանը Covid-19-ի և գլոբալ պանդեմիայի դեմ պայքարից»։ Վարչապետ Ջասինդա Արդերնը ընդունել է նրա հրաժարականը, գրում է Deustche Welle-ն։ Ապրիլին Քլարկը խոստովանել էր, որ լողափ է գնացել լոքդաունի ժամանակ, որից հետո հրաժարական էր ներկայացրել։ «Նորմալ պայմաններում ես կազատեի առողջապահության նախարարին։ Այն, ինչ նա արել է, սխալ էր և ոչ մի արդարացում չկա։ Սակայն հիմա առաջնայինը հավաքական պայքարն է կորոնավիրուսի դեմ»,-ասել էր այն ժամանակ Արդերնը։ Նա զրկել էր Քլարկին ֆինանսների նախարարի օգնականի դերից և կառավարությունում ավելի ցածր պաշտոնի տեղափոխել։ Հուլիսի 2-ի դրությամբ Նոր Զելանդիայում կորոնավիրուսով վարակի 1530 դեպք է գրանցվել, որից 1490-ն ապաքինվել է։ Մահվան ելքով 22 դեպք է գրանցվել, այժմ փաստացի բուժվում է 18 մարդ, որից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |