Ղազախստանից ՀՀ վառելիքի ներկրումն ազատվել է մաքսատուրքից․ Ըստ Փաշինյանի՝ «մենաշնորհային երևույթները» լրիվ չեն վերացել![]() 2 հուլիսի 2020 - 14:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ղազախստանի հետ Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական գործակցության մասին համաձայնագիրը կնքելուն։ Դրանով Ղազախստանից ՀՀ վառելիքի առաքումն ազատվում է մաքսատուրքի գանձումից: Կառավարության նիստի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ այս փոփոխությունը ՀՀ վառելիքի շուկայում մրցակցությունն է ստեղծելու՝ ազդելով Հայաստանում բենզինի շուկայի վրա: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ շուկան կդիֆերսիֆիկացվի, և կհայտնվեն նոր խաղացողներ: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկման ժամանակ նշել է, որ 2018-ից հետո մենաշնորհային երևույթները, մասնավորապես՝ նավթամթերքի շուկայում մեղմացել են, սակայն չի նշանակում, որ վերացել են: «Մենք, մեր քաղաքական հանձնառությամբ պետք է ՀՀ-ից մինչև վերջ և անմնացորդ որևէ արհեստական մենաշնորհ թույլ չտանք: Մարդիկ պետք է ունենան հնարավորություն որակյալ և հնարավորինս էժան ապրանք ձեռք բերելու: 2018-ից հետո և բենզինի, և դիզվառելիքի ներկրողների քանակը մեծացել է։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսի արագությամբ է մեր շուկան արձագանքում միջազգային գների փոփոխություններին: Նախկինում շուկան գների բարձրացմանը շատ արագ էր արձագանքում, իսկ գների իջեցմանը` շատ դժկամությամբ: Հիմա նույն արագությամբ են արձագանքում թե գների նվազմանը, թե բարձրացմանը։»,– ասել է վարչապետը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |