Արցախի նախագահ․ 2021-ին կարող է երկնիշ տնտեսական աճ լինել 2 հուլիսի 2020 - 15:42 AMT PanARMENIAN.Net - 2021-ին Արցախում տնտեսական աճը կարող է երկնիշ լինել։ Այդ մասին Facebook-ում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով 2020-2025թթ. իր ծրագրի դրույթները: Նա հիշեցրել է, որ ժամանակին՝ 2011-2012թթ․ ասել է, որ տնտեսական աճի նվազագույն ցուցանիշը պետք է լինի 8 տոկոս: Նա ասել է, որ այդպես էլ նախատեսված է առաջիկա տարիների համար և այդ ցուցանիշը գերակատարվելու է։ Խոսելով ստեղծվելիք նոր աշխատատեղերի մասին՝ Հարությունյանն ասել է, որ առաջիկա տարիներին Արցախում աշխատուժի կարիք է լինելու, տարեկան 5000 և ավելի աշխատատեղ է ստեղծվելու։ Ըստ Արցախի նախագահի՝ դա վերաբերում է տարբեր ոլորտներին, այդ թվում՝ շինարարության, գյուղատնտեսության, վերամշակման։ Հարությունյանը հավելել է, որ փորձելու են ճիշտ վերաբնակեցման, հայրենադարձության քաղաքականություն իրականացնել, ինչը թույլ կտա լուծել նաև աշխատուժի խնդիրը: Նա նշել է, որ ամենակարևոր ծրագրերից է բնակարանաշինությունը: «Հայտարարել ենք տարեկան 1000 բնակարան կառուցելու մասին, բայց վստահեցնում եմ, որ շատ ավելին է կառուցվելու»,- ասել է Հարությունյանը։ Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ նա նշել է՝ ամեն ինչ արվելու է, որ առաջիկա 4-5 տարում Արցախում անմշակ հող չմնա։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից |