Փաշինյան․ Գյուղոլորտում ներգրավվածների բարեկեցությունը չի փոխվի, քանի աշխատանքը չեիպլանավորվում 2 հուլիսի 2020 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Գյուղատնտեսությամբ զբաղվողների օրակարգի հարցերը լուծելու դեպքում էլ նրանց բարեկեցության մակարդակը չի փոխվելու, քանի դեռ չկա բովանդակային փոփոխություն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելով, որ փոփոխություն կլինի, երբ փոխվեն լավ ու վատ այգու, տնտեսության մասին պատկերացումները, քանի դեռ գյուղացիները թուղթ ու գրիչով կամ համակարգչով չեն պլանավորվում անելիքները: Փաշինյանը թեմայի մասին խոսել է՝ անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին աջակցող նախագծերի ընդունմանը: Կառավարությունը հաստատել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը, որով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ «Սա ոչ թե այն ծրագրերից է որ դիզվառելիք ենք տալիս, որի կեսը գնում, չգիտենք ինչ է լինում, այլ մենք աջակցում ենք արդյունավետության բարձրացմանը, քանի որ ֆիզիկական աջակցությունը ոչ մի բանի չի բերում, պետք է լինի բովանդակային աջակցություն»,- ասել է վարչապետը: Ծրագրով 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայականից առավել ցածր գնով։ Նշվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ մոտ 30%-ով Կառավարությունն ընդունել է նաև ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Դրանով մասնակի կսուբսիդավորվի էկոնոմիկայի նախարարության քարտեզագրած սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում տեղակայելու նպատակով տնտեսավարողների կողմից հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ձեռք բերվող շարժական և/կամ շարժական մոդուլային սպանդանոցների լիզինգի համար անհրաժեշտ կանխավճարը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |