Բենզալցակայաններում առաջարկվում է հսկողության նոր համակարգ ներդնել

Բենզալցակայաններում առաջարկվում է հսկողության նոր համակարգ ներդնել

PanARMENIAN.Net - Կառավարությունը մտադիր է բենզալցակայաններում հսկողության նոր համակարգ ներդնել։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։

Նա ասել է, որ տեղեկատվական տեխնոլոգաների միջոցով կվերահսկվի, թե ինչ ճշգրտությամբ է լցվում բենզինը։

«Թե հատկապես ինչպես դա կարվի, դեռ չեմ կարող ասել, սակայն, առաջիկայում նման համակարգ կգործարկվի»,- ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բենզինի որակի և գնի հարցին, իր հերթին նշել է․ «Երբ քաղաքացին վճարում է 5 լիտր պրեմիում տեսակի բենզին լիցքավորելու համար, պետությունը պետք է երաշխավորի, որ այդ 5 լիտրն իրոք 5 լիտր է, պրեմիումն էլ իրոք պրեմիում է»։

Նա նաև ասել է, որ մարդիկ պետք է որակյալ և հնարավորինս էժան ապրանք ձեռք բերելու հնարավորություն ունենան։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ղազախստանի հետ Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական գործակցության մասին համաձայնագիրը կնքելուն։ Դրանով Ղազախստանից ՀՀ վառելիքի առաքումն ազատվում է մաքսատուրքի գանձումից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---