ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն Covid-19-ի տարածման քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով դիմել են Միրզոյանին![]() 2 հուլիսի 2020 - 16:37 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները դիմում են ուղարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին կորոնավիրուսի տարածման հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Դիմումը վերաբերում է կորոնավիրուսի (Covid-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Կառավարության և Պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությանը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելուն։ Նշվում է, որ ստեղծվող քննիչ հանձնաժողովը կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արկադի Խաչատրյանը։ Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 26,658-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 459 դեպք կա, այլ պատճառով՝ 153։ Առողջացածների ընդհանուր թիվը 15,036 է։ Հայաստանը, Worldometer-ի տվյալներով, 7-րդն է աշխարհում 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսի դեպքերի քանակով, եթե հաշվի չառնել գաճաճ պետությունները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |