ՄԳԻՄՕ-ի ուսանող դառնալու համար հայտերը դեռ ընդունվում են. Ուսումը՝ անվճար 2 հուլիսի 2020 - 17:52 AMT PanARMENIAN.Net - ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների հայկական ակումբը շարունակում է ամենամյա կրթական ծրագրի մասնակցության հայտեր ընդունել: Ծրագրի շրջանակում Ակումբը ֆինանսավորում է մեկ ուսանողի ուսումը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի` ՄԳԻՄՕ-ի մագիստրատուրայում` կազմակերպության նպատակային կապիտալի հաշվին: Հայտերի ընդունման վերջնաժամկետին հաշված օրեր են մնացել՝ մինչև հուլիսի 7-ը: Կրթական ծրագրով հետաքրքրված երիտասարդները դեռ կարող են հայտ ներկայացնել։ Դրա համար պետք է ուղարկել CV, մոտիվացիոն նամակ, բակալավրի դիպլոմի պատճենը՝ գնահատականների հավելվածի հետ միասին կամ ակադեմիական առաջադիմության տեղեկանքը info.armmgimo@gmail.com հասցեին։
«Մեր գլխավոր նպատակն է մշտական աջակցություն ցուցաբերել ՄԳԻՄՕ-ի հայ շրջանավարտներին և ուսանողներին շնորհիվ հավաքական ռեսուրսների, և այս կրթական ծրագիրը մեր առանցքային նախաձեռնություններից է»,- նշել է շրջանավարտների հայկական ակումբի նախագահ Հովհաննես Առաքելյանը: Ըստ նրա՝ Ակումբում առաջնորդվում են երկուստեք ակտիվության, նախաձեռնողականության և փոխվստահության սկզբունքներով, և ինստիտուտի յուրաքանչյուր շրջանավարտ, միանալով կազմակերպությանը, դառնում է այդ արժեքների կրողը և հայկական ուժեղ համայնքի ձևավորման ակտիվ մասնակից: «ՄԳԻՄՕ-ի հայ շրջանավարտների ակումբի ամենամյա կրթական ծրագիրն ինձ համար ոչ միայն որակյալ կրթություն ստանալու, նոր մասնագիտություն ձեռք բերելու, այլ նաև ամուր կապեր հաստատելու փայլուն հնարավորություն դարձավ»,- պատմել է ծրագրի շահառու, շրջանավարտ Սոնա Միրզոյանը: «Մագիստրատուրայում սովորելու ընթացքում բավականին արագ ինտեգրվեցի ՄԳԻՄՕ-ի հայ ուսանողների համայնքին, և հայ շրջանավարտների հետ մշտապես կապի մեջ լինելով համալսարանում մի շարք միջոցառումներ ենք իրականացրել, ինչը միասնության և սերունդների ժառանգորդականության լավագույն դրսևորումն էր»,- նշել է նա: Շրջանավարտների հայկական ակումբը ստեղծվել է 2012 թվականին և անդամակցում է ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների գլոբալ ասոցիացիային (MGIMO Alumni Global Network): Դրան անդամակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կազակերպության կայքում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |