Անապաստան կենդանիների վնասազերծման կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի 2 հուլիսի 2020 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Անապաստան կենդանիների վնասազերծման կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նոր կլինիկայում կա մասնավորապես՝ կենդանիների պահման կարանտինային գոտի, կացարան, ժամանակակից պայմաններով հագեցած վիրահատարան։ Կլինիկան հետագայում նախատեսվում է ընդլայնել։ «Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային ծրագրի առաջին փուլով կենդանիները հավաքվում են, ստերջացվում և վերադարձվում նախնական բնակության վայրերը: Երկրորդ փուլով հաշվառվում են և չիպավորվում (sic!) տանը պահվող կենդանիները, որպեսզի վերահսկվի պոպուլյացիան: Քաղաքային իշխանությունը մտադիր է կիրառել կենդանու պահման համար նախատեսված տարեկան 5000 դրամ տեղական տուրքի համաներում (որը հիմա էլ փաստացի չի գանձվում), պայմանով, որ կենդանասերները և կենդանատերերը կգրանցեն իրենց խնամյալներին»,- ասվում է գրառման մեջ: Երևանի ավագանին հավանություն էր տվել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ստեղծմանը 2019-ին։ 2019-ին գրանցվել է թափառող շների կծելու 6515 դեպք, որից 1781-ը՝ Երևանում: Կծման դեպքերի աճ երկրում ու մայրաքաղաքում եղել է բոլոր տարիներին՝ 2016-17-ին Երևանում դեպքերի աճը կազմել է մոտ 10%, 2017-18-ին՝ մոտ 19%, իսկ 2019-ին՝ 2018-ի համեմատ, մոտ 27%։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |