Հետազոտություն․ Covid-19-ի դեմ կոլեկտիվ իմունիտետը 2 անգամ ավելի բարձր է, քան համարվում էր![]() 3 հուլիսի 2020 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ իմունիտետը երկու անգամ ավելի բարձր կարող է լինել, քան կարծում էին նախկինում: Նման եզրահանգման են եկել Շվեդիայի Կարոլինյան բժշկական համալսարանի գիտնականները, փոխանցում է BBC-ն։ 200 կամավորի, այդ թվում կորոնավիրուսով վարակվածների արյան ուսումնասիրությունից հետո գիտնականները եզրակացրել են, որ վարակի ասիմպտոմ փոխանցման պատճառ կարող է լինել այսպես կոչված Т-բջջային իմունիտետը: Т-բջիջները լեյկոցիտների հատուկ տիպ են, որոնք օգնում են իմունային համակարգին պայքարել վիրուսների դեմ։ Նման իմունիտետ հայտանբերվել է փորձին մասնակցած առողջ պացինետների 30%-ի մոտ։ Ըստ գիտնականների՝ սա նշանակում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում հանրության իմունային կարողությունների մասին գնահատականները երկու անգամ ցածր էին, քանի որ հիմնվել են միայն հակամարմինների առկայության վրա։ Միաժամանակ, շվեդ գիտնականները դեռ չեն կարող ապացուցել, որ նման բջիջների առկայությունը մարդուն ամբողջովին պաշտպանում է կորոնավիրուսից։ Հուլիսի 3-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուս հաստատվել է 10․8 մլն մարդու մոտ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |