Facebook-ն ու Instagram-ը ոչ ակտիվ հաշիվների տվյալների արտահոսք են թույլ տվել![]() 3 հուլիսի 2020 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Facebook-ն ու Instagram-ը խոստովանել են, որ ոչ ակտիվ օգտատերերի անձնական տվյալների արտահոսք են թույլ տվել։ Ոչ ակտիվ են համարվում այն անձինք, որոնք սոցցանցից չեն օգտվել մոտ 90 օր, գրում է Ferra.ru-ն։ Facebook-ից ասել են, որ օգտատերերի անձնական տվյալները հասանելի են դարձել մի քանի հազար հավելվածի։ Այդպիսով ընկերությունը խախտել է իր իսկ կանոնը, որի համաձայն հավելվածները, որոնցից օգտատերն օգտվել է Facebook-ի և Instagram-ի միջոցով, չպետք է տեղեկություններ ստանան աքաունթի մասին, որից չեն օգտել 90 օրվա ընթացքում։ Այնուամենայնիվ, Facebook-ը հայտնաբերել է, որ որոշ դեպքերում կողմնակի ռեսուրսները շարունակել են հավաքագրել ոչ ակտիվ օգտատերերի տվյալները։ Թե որքան մարդ է տուժել, ընկերությունը չի հրապարակել։ Այն հայտնել է միայն, որ վերջին ամիսներին օգտատերերի մասին տեղեկություններ է ստացել մոտ 5000 մշակող։ Ընկերությունը նաև չի նշել, թե հատկապես որ տվյալներն են փոխանցվել։ Սակայն, նշվում է, որ օգտատարերը նախապես իրենք էին թույլատրել հասանելիությունն այդ տեղեկատվությանը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |