Հետազոտություն․ Աշխարհի վերջի մասին ֆիլմեր սիրողներն ավելի լավ են հաղթահարում կորոնավիրուսը 4 հուլիսի 2020 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հոգեբանական հետազոտությունների համաձայն` ապոկալիպսիսների մասին ֆիլմերի երկրպագուներն ավելի հեշտ են հաղթահարում կորոնավիրուսը, նրանք ավելի պատրաստված են, ավելի քիչ են սթրեսի ենթարկվում նմանատիպ ճգնաժամերին, փոխանցում է The Guardian-ը։ Հետազոտությանը մասնակցել է 310 կամավոր, որոնք պատմել են իրենց կինոնախընտրությունների մասին։ Պանդեմիայի սկզբում նրանց հարցրել են, թե ինչպես են զգում իրենց, որքանով և ինչպես են դիմադրում սթրեսին։ Հարցումներն ու հետազոտությունները ցույց են տվել, որ ամենից պատրաստվածը հենց ապոկալիպտիկ ֆիլմերի երկրպագուներն են։ Ըստ հետազոտողների՝ ապոկալիպսիսի մասին լավ ֆիլմը կլանում է դիտողներին, ստիպում իրադարձություններին նայել կերպարների աչքերով։ Հոգեբան Քոլթան Սքրիվների խոսքով՝ մարդիկ անուղղակի կերպով սովորում են ֆիլմերից։ Որպես օրինակ, որ կինոն կարող է պատրաստել լսարանին, Սքրիվները հիշեցրել է «Այն մոտենում են գիշերով» (It Comes at Night) ֆիլմը կամ Սթիվեն Սփիլբերգի «Վարակումը» (Contagion), որոնք կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ հիթ էին դարձել։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 11 մլն-ը։ Photo: Allstar/Warner Bros. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական |