Ծառուկյան․ Կանեմ ամենը՝ կանխելու ՌԴ դեմ տրամադրությունների ստեղծմանն ուղղված սադրանքները![]() 3 հուլիսի 2020 - 12:08 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբության իր էջում հայտարարել է, որ վերջերս Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական սրացում է կատարվում և հավելել, որ որպես ՀՀ ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի նախագահ անելու է ամենը՝ կանխելու դրանց ստեղծմանն ուղղված սադրանքները։ «Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական սրացումն ակտիվորեն իրագործվում են հակահայկական և հակապետական ուժերի ակտիվ ջանքերով: Այդ ուժերի վերջնական նպատակակետն է մեր երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի խզումը: Որպես օրինակ՝ հարկ է նշել, որ հայ հասարակության մեջ ներմուծվում է այն թեզը, որ անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի հետ ռազմական համաձայնագիրը, ինչը կհանգեցնի ռուսական 102-րդ ռազմական բազայի մեր երկրից դուրս բերմանը: Կարծում եմ՝ բոլորս քաջ գիտակցում ենք, որ սա ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի երազանքն է, որոնք անդադար սպառնում են մեզ պատերազմով և ոչնչացմամբ, այլ նաև պարարարտ հող է ստեղծում ամբողջ տարածաշրջանում առանց այդ էլ փխրուն խաղաղությունը պայթեցնելու համար»,- գրել է նա: Ծառուկյանի խոսքով՝ Հայաստանի զարգացման և երկրի անվտանգության ու անկախության ամրապնդման համար պետք է էլ ավելի խորացնել և ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ փոխադարձ հարգանքի և եղբայրական դարավոր հարաբերությունների հիման վրա՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ և այլ քաղաքական, տնտեսական, ռազմական ձևաչափերով, որոնք փոխշահավետ կլինեն երկու ժողովրդի համար: Հուլիսի 1-ի երեկոյան Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը եթերում ցուցադրել է ՌԴ-ում հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին, որը մեկնաբանում էր Ռուսաստանում կայացած սահմանդրական հանրքվեն, խոսելով կեղծիքների մասին։ Արտախորհրդարանական ընդդիմությունը դա հակառուսական քայլ էր անվանել՝ նշելով, թե Նավալնին հայաֆոբ է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |