Արտաշատի ԲԿ-ի պատուհանից ցած նետված կնոջ վիճակը ծանր է. Գուցե վիրահատվի![]() 3 հուլիսի 2020 - 13:06 AMT PanARMENIAN.Net - «Արտաշատ» բժշկական կենտրոնում կորոնավիրուսից բուժվող 55-ամյա կինը, ով պատուհանից ցած էր նետվել, առողջական ծանր վիճակում է, PanARMENIAN.Net ին ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը: Այժմ կնոջ գիտակցությունը տեղն է, բայց նա վերակենդանացման բաժանմունքում է։ Կորոնավիրուսի հետևանքով ունի երկկողմանի թոքաբորբ, բացի այդ, նրա ոտքերն ու ողնաշարը վնասվել են։ «Եթե նրա վիճակը թույլ տա, ապա հաջորդ շաբաթ կվիրահատեն։ Ընդ որում՝ նախ կլուծեն վնասվածքների հետ կապված խնդիրները, հետո արդեն նյարդաբանական», - ասաց Խաչատրյանը: Կինը հիվանդանոցի 3-րդ հարկի պատուհանից իրեն նետել էր հունիսի 29-ին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |