Արցախում քրոնիկ հիվանդներին 50,000-ական դրամ կտրվի![]() 3 հուլիսի 2020 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Արցախում քրոնիկ հիվանդություններ, ներառյալ հաշմանդամություն ունեցող և անկողնային վիճակում գտնվող անձանց 50,000-ական դրամի չափով ֆինանսական օժանդակություն կտրամադրվի։ Օգնությունը կտրամադրի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունն Արցախում, դքսուհի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ գործակցությամբ։ Դրամական օժանդակությունը նախատեսվում է օգնելու շահառուներին հոգալու բժշկական և հիգիենայի հրատապ կարիքները, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Նշված կատեգորիաներին պատկանող, ինչպես նաև նվազ շարժունակություն ունեցող անձինք հատկապես խոցելի են թոքային վարակների և, հետևաբար, Covid-19-ի նկատմամբ: Ֆինանսական աջակցությանը զուգահեռ, ԿԽՄԿ-ն սահմանել է նաև շուրջօրյա թեժ գիծ բնակչության վերոնշյալ խմբի համար և ապահովել ալկոգելով ու կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ տեղեկատվական թերթիկներով։ Փոստային ծառայությունների աշխատակիցներին, որոնք իրականացնում են գումարի բաշխումը, նույնպես տրամադրվել են ալկոգելել, ձեռնոցներ և դիմակներ: Արցախում կորոնավիրուսով վարակի 129 դեպք է գրանցվել, որից 101-ն ապաքինվել է։ Մեկուսացված է 85 անձ։ Մահվան ելքով դեպքեր Արցախում չեն գրանցվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |