Հուլիսի 3-ից 6-ը դեպի ՀՀ մի քանի չվերթ կիրականացվի 3 հուլիսի 2020 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 3-ին Armenia ավիաըներությունը կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը (Երևանից մեկնելու ժամը 18:00, ժամանում դեպի Երևան 23:55), հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ «Հուլիսի 4-ին նախատեսված է Մոսկվա-Երևան չվերթը` Red Wings-ի կողմից (ժամանում 01:40), հուլիսի 6-ին՝ Մոսկվա-Երևան չվերթը` նույն ավիաընկերության կողմից (ժամանում 21:40)»,-նշված է քաղավիացիայի ֆեյսբուքյան էջում։ Բացի այդ, հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին Belavia ավիաընկերությունը կիրականացնի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Հուլիսի 4-ին նախատեսված է Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը («Red Wings» ժամանում 19:30): Քաղավիացիայի կոմիտեից հայտնում են, որ արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումն օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր: Վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան, այսպես կոչված, ՀՀ քաղաքացիների տարհանման հատուկ չվերթներ են իրականացվել, մասնավորապես՝ Մոկսվայից, Սանկտ Պետերբուրգից, Կրասնոդարից, Սոչիից, Վորոնեժից, Դոնի Ռոստովից։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ողջ աշխարհում ավիահաղորդակցությունը սահամնափակված է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |