Կորոնավիրուսից մահացածներից մեկը քրոնիկ հիվանդություն չի ունեցել![]() 3 հուլիսի 2020 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին կորոնավիրուսից մահացած 62-ամյա տղամարդն ուղեկցող քրոնիկ հիվանդություն չի ունեցել։ Կորոնավիրուսից մահացած մյուս պացիենտները եղել են 56 (տղամարդ), 74 (կին), 80 (տղամարդ), 83 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 81 (կին), տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 469 դեպք է գրանցվել։ Հուլիսի 2-ին արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 156 է: Հայաստանում հուլիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 27,320 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 662-ով: Առողջացածների ընդհանուր թիվը 15,484 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,211 է։Ընդհանուր առմամբ կատարվել է 118,102 թեստավորում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |