Էրդողանը կարգադրել է վերանայել կամ չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան 3 հուլիսի 2020 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրել է վերանայել կամ չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան ։ Նա այդ մասին խոսել է իր նախագահությամբ ԱԶԿ-ի կենտրոնական գործադիր կոմիտեի նիստի ժամանակ։ «Աշխատեք դրա վրա ու վերանայեք այն (կոնվենցիա)։ Եթե ժողովուրդը ցանկանա՝ չեղարկեք։ Եթե ժողովրդի պահանջը դրա չեղարկումն է, ուրեմն պիտի համապատասխան որոշում ընդունվի։ Ժողովուրդը ոնց կասի, թող այդպես էլ լինի»,- ասել է Թուրքիայի նախագահը, գրում է Ermenihaber-ը։ Էրդողանն այս թեմայով խոսել էր նաև 2020-ի փետրվարին կուսակցական մեկ այլ ժողովի ժամանակ՝ ասելով, որ իրենք պատրաստվում են վերանայել Ստամբուլյան կոնվենցիան։ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան» Ստամբուլյան կոնվենցիա է անվանվում, քանի որ ստորագրվել է Ստամբուլում 2011թ. մայիսի 11-ին: Եվրախորհրդի անդամ երկրների նախաձեռնությամբ հռչակված այս կոնվենցիան առաջինը վավերացրել է Թուրքիան 2012թ. մարտի 12-ին: 2019թ. մարտի դրությամբ այն ստորագրել է Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկիր և Եվրոպական միությունը: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014-ի օգոստոսի 1-ից: Եվրոպայի Խորհրդի մի շարք երկրների քաղաքական, հասարակական և կրոնական շրջանակների կողմից Ստամբուլյան կոնվենցիան ենթարկվում է սուր քննադատության: Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներից Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը հրաժարվել են ընդունել այն։ Հայաստանը ևս Ստամբուլյան կոնվենցիան դեռ չի վավերացրել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում |