Թորոսյան․ Իրավիճակը պայթյունավտանգ չէ, կանխատեսմամբ պետք է 30,000 վարակված լինեն, բայց 27,000 է 3 հուլիսի 2020 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ինչ-որ չափով կարողանում է զսպել կորոնավիրուսի տարածումը և հունիսի կեսերից արդեն ուղիղ գծի վրա է։ Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ պայթյունավտանգ իրավիճակ չունենք: Ըստ նրա՝ բոլոր կանխատեսումներով՝ այս պահին պետք է ունենայինք 30,000-ից ավելի դեպք՝ 27,000-ի փոխարեն։ «Պետք է հիշենք, որ հիմա մենք գտնվում ենք համաճարակի մեջ, որը կրկնակի, եռակի ավելի բեռ է առողջապահական համակարգի վրա: Օրինակ՝ այսօրվա դրությամբ մենք առավոտյան տանը սպասող հաստատված ընդամենը 2 դեպք ենք ունեցել՝ ի տարբերություն, օրինակ, երեկվա 20-ի: Հետևաբար՝ այսօր իրավիճակն ավելի լավ է, քան երեկ: Իրավիճակն ամեն օր փոխվում է»,- ասել է նախարարը: Նախարարը նաև անդրադարձել է հոսպիտալացման կարիք ունեցող այն քաղաքացիներին, որոնց բուժօգնությունը երբեմն ուշանում է: «Կոնկրետ դեպքերով աշխատում ենք նաև կոնկրետ լուծումներ տալ, նաև թեստավորման ծավալների ավելացման, արագացման, նման քաղաքացիներին տանը բուժօգնություն ցուցաբերելու, ինչպես նաև այն բժշկական հաստատություններում, որոնք կորոնավիրուսով չեն զբաղվում, հատուկ բաժանմունքների առանձնացմամբ, որոնք կզբաղվեն դեռևս չհաստատված դեպքերով»,- նշել է նա: Թորոսյանը նաև հայտարարել է, որ հրաժարակ տալ չի պատրաստվում, ու կպատասխանի կորոնավիրուսի դեմ պայքարը քննող ձևավորվելիք հանձնաժողովի բոլոր հարցերին։ Հայաստանում հուլիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 27,320 -ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 469 դեպք կա, այլ պատճառով՝ 156։ Առողջացածների ընդհանուր թիվը 15,484 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,211 է։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |