Ադրբեջանի անվտանգության ծառայությունն ԱԳՆ-ում է. Սպասվում են ձերբակալություններ 3 հուլիսի 2020 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է իրականացրել երկրի արտաքին գործերի նախարարությունում։ Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է՝ ըստ տեղեկությունների՝ ԱԳՆ որոշ պաշտոնյաներ իրենց լիազորությունները գիտակցված օգտագործել են ծառայության շահերի դեմ և թույլ տվել բազմաթիվ անօրինականություններ, որոնք վնասել են հասարակության և պետության շահերին։ Այս մասին հայտնում է Modern.az գործակալությունը։ Փորձը ցույց է տվել, որ Պետական անվտանգության ծառայության՝ գերատեսչություններ այցերին սովորաբար հետևում են բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ կամ ձերբակալություններ։ Վերջին ամիսներին ծառայությունն այցելել է ՏԻՄ մարմիններ, մշակույթի նախարարություն, Պետական սահմանապահ ծառայություն, սոցապնախարարություն, ձերբակալվել են ՏԻՄ ղեկավարներ, ՊՍԾ ղեկավարը, մշակույթի փոխնախարարը և այլ պաշտոնյաներ։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե ձերբակալվել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մտերիմ ընկեր և ԱԳՆ գործերի վարչության պետ Ֆարխադ Մոլադազեն։ Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ։ Վերջերս ադրբեջանական ընդդիմադիր լրագրողներից մեկը հետաքննություն էր իրականացրել Մամեդյարովների ընտանիքի ունեցվածքի վերաբերյալ, ըստ որի՝ Մամեդյարովի որդին Նյու Յորքում 4,2 մլն դոլարի բնակարան է գնել՝ դրանց համար վճարելով կանխիկ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները նաև պրակտիկա են անցնում խմբի ընկերություններում, այդ թվում և Ucom-ում |